Պեկինում անցկացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակին նվիրված շքերթը (լուսանկարներ)
Չինաստանի մայրաքաղաքում ավարտվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակին նվիրված ռազմական շքերթը, գրում է Газета-ն։
Չինաստանի ղեկավար Սի Ձինփինը և նրա հյուրերը լքել են տրիբունները, ավելի ուշ կսկսվեն երկկողմ բանակցություններ միջոցառմանն այցելած երկրների առաջնորդների միջև։
Շքերթի վերջում երկինք են բաց թողնվել 2015 հատ աղավնիներ և մոտ 50.000 փուչիկներ, ինչը խորհրդանշում է Չինաստանի՝ խաղաղության ձգտելը։
Շքերթի ընթացքում երկրի ղեկավարը հայտնել է նաև, որ չինական բանակի թվաքանակը կկրճատվի 300.000 մարդով։
Լուսանկարները՝ CNN-ի




























