Fox News-ի հաղորդավարուհին դատի է տվել իր նմանությամբ խաղալիք գերմանամուկ արտադրած ընկերությանը

08:37 • 03.09.15

Ամերիկյան Fox News հեռուստաալիքի հաղորդավարուհի Հարիս Ֆոլքները դատի է տվել Hasbro խաղալիքներ արտադրող ընկերությանը՝ խաղալիք գերմանամկան պատճառով, որն իր անունով է կոչվել և տեսքով նման է իրեն։

 

BBC-ի փոխանցմամբ` Ֆոլքները «վիրավորական և նվաստացուցիչ» է անվանել իրեն պլաստմասսայե գերմանամկան տեսքով պատկերելու Hasbro-ի որոշումը։

 

Դատական հայցում նշվում է, որ Ֆոլքներն իր կերպարն ու անունը օգտագործելու թույլտվություն չի տվել և հունվարին պահանջել է հանել խաղալիքը վաճառքից, սակայն ընկերությունը դա չի արել: