Հունաստանում 25 պատգամավորներ դուրս են եկել Ցիպրասի կուսակցությունից և ստեղծել իրենց խումբը

17:19 • 03.09.15

Հունաստանում 25 պատգամավորներ դուրս են եկել «Սիրիզա» ձախակողմյան կուսակցությունից, որը ղեկավարում է երկրի նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, և հիմնել են իրենց սեփական խումբը խորհրդարանում, գրում է Обозреватель-ը։

 

Նոր կուսակցությունը կոչել են «Ժողովրդական միասնություն» (LAE), այն գլխավորել է նախկին կոմունիստ Պանայոտիս Լաֆազանիսը։ Կուսակցությունը ձգտում է սեպտեմբերի 20-ի ընտրությունների արդյունքում մեծ թափ հավաքել և ավելի ազդեցիկ դառնալ։

 

«Մենք ոչ միայն ցանկանում ենք լինել ազդեցությամբ 3-րդ կուսակցությունը, այլ, նախևառաջ, մենք մեզ տեսնում ենք խնայողության քաղաքականության դեմ համոզիչ ուժի դերում»,- նշել է կուսակցության առաջնորդներից մեկը։