Կոռուպցիայի համար մեղադրվող Գվատեմալայի նախագահը հրաժարական է տվել
Գվատեմալայի նախագահ Օտտո Պերես Մոլինան հրաժարական է տվել, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Նախագահը որոշել է հրաժարական տալ կեսգիշերին, երբ դատավորը նրան ձերբակալելու օրդեր է տվել։
Մոլինան մեղադրվում է մասշտաբային կոռուպցիոն սխեմայի մասնակից լինելու համար, որը բացահայտվել էր մաքսային մարմիններում։
Ավելի վաղ դատարանը Գվատեմալայի նախագահին արգելել էր դուրս գալ երկրից, իսկ մինչ այդ Մոլինան զրկվել էր անձեռնմխելիությունից։










