Կիևում ծխի պատճառով փակվում են դպրոցներն ու մանկապարտեզները (լուսանկարներ)
Կիևի փողոցներում ծխի պատճառով քաղաքային վարչակազմը որոշել է փակել դպրոցներն ու մանկապարտեզները մինչև երկուշաբթի, հայտնում է Корреспондент-ը։
«Այսօր մենք խորհուրդ չենք տալիս երեխաներին դպրոց և մանկապարտեզ տանել, ուսումնական հաստատությունները կաշխատեն սահմանափակ ռեժիմով։ Ուրբաթ դպրոցները և մանկապարտեզները փակ կլինեն»,- հայտնել է քաղաքային վարչակազմի ներկայացուցիչ Աննա Ստարոստենկոն։
Մասնագետների տվյալներով՝ սեպտեմբերի 2-ի դրությամբ Կիևում օդի աղտոտվածության մակարդակը գերազանցվել է 18 անգամ։
Մարդիկ սոցկայքերում հայտնում են, որ վաղ առավոտից ուժեղ գլխացավեր, գլխապտույտ և ալերգիա ունեն։ Ոմանք նույնիսկ շտապօգնություն են կանչել։
Կիևում ծխի պատճառն անտառային 32 հա տարածքի հրդեհն է, որն արդեն հաջողվել է գրեթե ամբողջությամբ մարել։




















