Ուկրաինայում առաջարկել են Կոբզոնին և այլ գործիչների զրկել ժողովրդական արտիստի կոչումից
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Իվան Մելնիչուկը՝ «Պյոտր Պորոշենկոյի բլոկից», առաջարկել է մի շարք երգիչների զրկել Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչումից:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` УНИАН-ին հղումով, պատգամավորի առաջարկած օրինագծի համաձայն` նախատեսվում է կոչումից զրկել ռուս կատարողներ Իոսիֆ Կոբզոնին և Նիկոլայ Բասկովին, ինչպես նաև ուկրաինացիներ Տաիսյա Պովալիին և Կարոլինա Կուեկին, ով առավել հայտնի է որպես Անի Լորակ:
Խմբակցության մամլո կենտրոնից հայտնել են, որ նախագծի հիմնական խնդիրը մշակույթի, արվեստի և շոու բիզնեսի գործիչների «հակաուկրաինական և անջատողականամետ դրսևորումները դատապարտելն է»:










