6 հիվանդություն, որ կարող է առաջանալ քնի պակասից

20:53 • 03.09.15

Քիչ քնելու ամենօրյա հետևանքներից բացի  (հոգնածություն, թուլություն, աշխատունակության անկում), քնի պակասը տարիներ անց հանգեցնում է լուրջ առողջական խնդիրների, որոնք շատ ավելի բարդ է բուժել:

Ինչպես գրում է Healthy food star-ը` անհրաժեշտ առօրյա քնի (6-8 ժամ)  կրճատումը ազդեցություն է գործում տարբեր օրգանների վրա` մեծացնելով հետևյալ հիվանդությունների վտանգը:


1. Սրտի կաթված: Բարձր արյան ճնշումը և արյան մեջ քիմիական նյութերի բարձր պարունակությունը, որը հանգեցնում է կաթվածի, պատճառվում է կանոնավոր քնի պակասից:

2. Շաքարախտ: Սխալ սնվելը ևս քնի պակասի հետևանքով կարող է լինել, քանի որ փորձում ենք հավելյալ սնունդ ընդունել ուժերի պակասը լրացնելու համար, ինչն էլ հանգեցնում շաքարախտով հիվանդանալու վտանգին:

3. Օստեոպորոզ: Այս և այլ ոսկորային խնդիրները կարող են լինել քնի պակասի հետևանք:  Ոսկորներում առկա հանքանյութերի խտությունը նվազում է, երբ մարդ հասուն տարիքում շարունակաբար քիչ է քնում` կրճատելով օրական անհրաժեշտ 6-8 ժամը:

4.  Հիշողության կորուստ: Երբ մարդ երկար ժամանակ չի քնում, ուղեղը ամբողջությամբ չի աշխատում, ինչը ժամանակի հետ հանգեցնում է հիշողության կորստի, որն էլ կարող է մշտական դառնալ:

5. Կրծքի քաղցկեղ: Կրծքի քաղցկեղ ունեցած հիվանդները առավել հակված են դրա կրկնությանը, երբ բավարար քուն չեն ստանում:

6. Անմիզապահություն: Երբ մարդ սովորում է գիշերային ժամերին արթնանալուն և զուգարան գնալուն, այդ սովորությունը շուտով անհրաժեշտություն է դառնում և քունն ամեն գիշեր խանգարվում է:

 

 

6 հիվանդություն, որ կարող է առաջանալ քնի պակասից