Պատայայի բնակչուհին ոստիկանությունից պաշտպանություն է խնդրել վիճակախաղով ավելի քան 300.000 դոլար շահելուց հետո

10:39 • 03.09.15

Թաիլանդական Պատայա քաղաքի բնակչուհին դիմել է ոստիկանության տեղական բաժանմունք՝ խնդրելով ապահովել իր անվտանգությունն այն բանից հետո, երբ Ազգային վիճակահանությամբ ավելի քան 330 հազար դոլար (12 միլիոն թաիլանդական բատ) է շահել, հաղորդում է РИА Новости-ն:

 

Նշվում է, որ հաղթողը ցանկացել է չբացահայտել իր անձը: Հայտնի է միայն, որ նա հավաքարար է աշխատում: Նա պաշտոնական դիմում է ներկայացրել ոստիկանություն և, որպես ապացույց, ներկայացրել է իր շահած տոմսը:

 

Կինը մտավախություն ունի, որ այն բանից հետո, երբ հանրությունն իմանա այդ մասին, նրա կյանքը վտանգի տակ կհայտնվի:

 

Նա հայտնել է, որ իր դուստրը վերջերս ավտոմեքենա է գնել, և կինը վիճակահանության տոմսի մեջ գրել է աղջկա մեքենայի համարների վերջին երեք թվերը, որոնք էլ նրան հաղթանակ են բերել:

 

Ոստիկանության աշխատակիցները գրանցել են կնոջ դիմումը և խորհուրդներ են տվել իր և իր ընտանիքի կյանքի անվտանգությունն ապահովելու վերաբերյալ։