Շաոլինի վանականը «ջրի վրայով վազելու» ռեկորդ է սահմանել (տեսանյութ)

11:32 • 03.09.15

Չինական Շաոլինի վանքից Շի Լիլյան անունով վանականը լճի մակերևույթին տեղադրված տախտակների վրայով վազքի նոր անձնական ռեկորդ է սահմանել՝ վազելով 125 մետր, գրում է tvrain.ru-ն:

 

Իր նախորդ անձնական ռեկորդը Շին սահմանել էր անցած տարի՝ վազելով 118 մետր և ընկնելով ջուրը: Այս անգամ նա ճանապարհն ամբողջությամբ է անցել և վերջում նետվել է ջուրը:

 

Վանականի խոսքով՝ ջրի մակերեսով վազքի հիմնական գաղտնիքը ոտքի մատների վրա փոքրիկ քայլերն են: Այդ օրը նրան հաջողվել է ռեկորդ սահմանել չորրորդ փորձից: