Պամելա Անդերսոնն այցելել է ՌԴ-ում ջրհեղեղից փրկված առյուծին
Ամերիկացի դերասանուհի, կենդանիների պաշտպան Պամելա Անդերսոնն այցելել է Ռուսաստանի Ուսուրիյսկի կենդանաբանական այգու բնակիչ Գրեյ առյուծին, որը փրկվել էր ջրհեղեղից, տեղեկացնում է Lenta.ru-ն:
Տուժած կենդանին այժմ կարանտինի մեջ է, սակայն առողջ է ու լավ է ուտում:
Պամելա Անդերսոնը Ռուսաստանում է՝ Արևելյան տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով, որը տեղի կունենա Վլադիվոստոկում՝ սեպտեմբերի 3-5-ը:
Նա ավելի վաղ հույս էր հայտնել, որ կհանդիպի Ռուսաստանի բնական պաշարների և էկոլոգիայի նախարարի հետ:
Հիշեցնենք, որ Պրիմորյեի երկրամասում մասնավոր կենդանաբանական այգին ջրի տակ էր անցել կենդանիների հետ:
Գրեյ առյուծին տարհանել էր ԱԻՆ ինքնաթիռը: Կենդանին վանդակում՝ ջրի տակ մնացել էր 3 օր:
Թայֆունից հետո ջրի տակ էին հայտնվել երկրամասի Ուսուրիյսկի շրջանը՝ ներառյալ կենդանաբանական այգու տարածքը:










