Պորոշենկոյի կայքում Սաակաշվիլիին Ուկրաինայի վարչապետ նշանակելու մասին խնդրագիր է հայտնվել

16:22 • 03.09.15

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մամուլի ծառայության կայքում՝ հասարակական նախաձեռնությունների բաժնում, հայտնվել է Օդեսայի շրջանի գործող նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին վարչապետի պաշտոնում նշանակելու մասին խնդրագիր։

 

Խնդրագրի հեղինակի կարծիքով՝ Սաակաշվիլին կարող է Ուկրաինայում անհրաժեշտ բարեփոխումներ անցկացնել, ինչպես նաև վերացնել կոռուպցիան:

 

Խնդրագիրն արդեն ստորագրել է 1.246 մարդ: Նախաձեռնությունը քննարկելու համար անհրաժեշտ է 25 հազար ձայն: