Սիրիական բանակը վերադարձնում է Զաբադանի քաղաքի վերահսկողությունը, մարտերը շարունակվում են. Вести (տեսանյութ)

12:06 • 03.09.15

Խոշոր ռազմական գործողություն է ծավալվել սիրիական Զաբադանի քաղաքում, որն արդեն 4 տարի է՝ հսկում են իսլամիստները։

 

Կառավարական բանակը փորձում է դուրս մղել գրոհայիններին և ազատագրել բնակավայրերը։ Խաղաղ բնակիչներ այնտեղ չեն մնացել, քաղաքն ավելի շատ ավերակներ է հիշեցնում՝ քանդված տներ, պետհաստատություններ, բուժհաստատություններ և դպրոցներ, հայտնում է Вести-ն։

 

Քաղաքի կիսաքանդ թաղամասերը ցնցվում են արկերի պայթյուններից։ Տների ուղղությամբ, որոնցում իսլամիստներն են, հարվածներ են հասցնում սիրիական ուղղաթիռները, հարվածում է հրետանին։

 

Զաբադանին իսլամիստներն օգտագործում են լիբանանա-սիրիական սահմանը վերահսկելու համար, որի միջոցով սնունդ և ռազմամթերք են ստանում։

 

Մարտական գործողությունների հետևանքով քաղաքում գրեթե ոչինչ չի մնացել, այժմ Զաբադանիի մեծ մասը գտնվում է կառավարական ուժերի հսկողության ներքո, հայտնում է լրատվամիջոցը։