Թուրքիայի դատարանը ազատ է արձակել Vice News-ի բրիտանացի լրագրողներին
Թուրքիայում ազատ են արձակվել Vice News ամերիկյան ինտերնետ-ալիքի բրիտանացի լրագրողներ Ջեք Հանրահանը և Ֆիլիպ Փենդլբերին, երբ դատարանը բավարարել է նրանց փաստաբանի բողոքը ձերբակալության մասին:
BBC-ի հաղորդմամբ` նրանց հետ ձերբակալված իրաքցի Մոհամեդ Իսմայիլ Ռասուլը դեռևս կալանքի տակ է գտնվում: Դատարանը ստուգում է նրա համակարգչի տվյալները:
Փաստաբանի խոսքով` Ռասուլին կալանքի տակ թողնելու որոշումը ևս կբողոքարկվի:
Լրագրողներին ձերբակալել էին երկուշաբթի՝ «Իսլամական պետություն» խմբավորման հետ համագործակցելու մեղադրանքով:










