Վարդան Պետրոսյանն այս պահին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է, շուտով կտեղափոխվի «Վարդաշեն» ՔԿՀ
Դերասան Վարդան Պետրոսյանը, ով պետք է իր պատիժը կրի բաց ռեժիմով, այս պահին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում է, քիչ անց կտեղափոխվի «Վարդաշեն» ՔԿՀ:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը` մեկնաբանելով, թե ինչ սկզբունքներով է բաց ռեժիմով պատժի կրումը:
«Քանի որ Վարդան Պետրոսյանը օտարերկրյա քաղաքացի է, վարչության պետի կարգադրության հիման վրա պետք է կազմակերպվի նրա պատժի կրման էտապավորումը: Քրեակատարողական օրենսդրության համաձայն, նա կարող է իր պատիժը կրել ՔԿՀ-ի պատերից դուրս, և կարծում եմ, նա պետք է ՔԿՀ-ի պետին դիմի, որպեսզի այդ տարածքի պատերից դուրս, այդ թվում նաև աշխատավայրում կրի իր պատիժը»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
Նշենք, որ Վարդան Պետրոսյանը Երևանի թատրոններից մեկից հրավեր է ստացել և վաղը պետք է այցելի թատրոն:
Այս մասին կայքերից մեկի տեղեկությունը հաստատեց Վարդան Պետրոսյանը:










