Honda-ն հրաժարվել է մեքենաներ մատակարարել Ռուսաստան. ԶԼՄ-ներ
Ճապոնական մեքենաշինական Honda ընկերությունը հրաժարվել է Honda մակնիշի, ինչպես նաև Acura պրեմիում դասի ապրանքանիշի մեքենաների և մոտոցիկլերի` Ռուսաստան հետագա մատակարարումներից:
Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները` վկայակոչելով մասնագիտացված պարբերականը:
Honda Motor RUS ընկերության ղեկավարությունը աշխատակիցներին և վաճառքի գործակալներին հայտնել է, որ դադարեցնում է մեքենաների, մոտոցիկլերի և ուժային տեխնիկայի մատակարարումը Ռուսաստան` կենտրոնանալով միայն պահեստամասերի և ծառայությունների մատակարարման վրա:
Ընկերությունից չեն հայտնել, որ Honda-ն և Acura-ն վերջնականապես են հեռանում ռուսական շուկայից:










