Թուրքիայի խորհրդարանը 1 տարով երկարաձգել է Սիրիայում և Իրաքում ռազմական գործողություն անցկացնելու մանդատը
Թուրքիայի խորհրդարանը մեկ տարով երկարաձգել է մանդատը, որը Թուրքիայի կառավարությանը թույլատրում է օգտագործել ռազմական ուժերը Սիրիայի և Իրաքի տարածքներում, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը։
Թուրքիայի խորհրդարանը 2012 թվականին ընդունել էր այսպես կոչված «սիրիական մանդատը», համաձայն որի պաշտոնական Անկարան կարող է ցանկացած միջոցառում ձեռնարկել ահաբեկչության և այլ սպառնալիքների դեմ պայքարի դեպքում, որը կարող է գալ Իրաքի կամ Սիրիայի տարածքից:
Մանդատով նախատեսվում է պաշտպանել երկրի շահերը, օգտագործել բանակն այլ երկրներում իրականացվող ռազմական գործողությունների ժամանակ։










