Հարավաֆրիկյան Հանրապետությունն առաջատար է Աֆրիկայում միլիոնատերերի թվով
Հարավաֆրիկյան Հանրապետությունում ապրում են Աֆրիկայի ամենամեծ թվով դոլարային միլիոնատերերը, հաղորդում է interfax.ru-ն։
AfrAsia և New World Wealth բանկի զեկույցի համաձայն՝ միայն Յոհանեսբուրգում, որը հատնի է որպես «ոսկե քաղաք», ապրում է 23.400 միլիոնատեր: Ընդհանուր առմամբ, Հարավաֆրիկյան Հանրապետությունում ապրում է բոլոր աֆրիկացի միլիոնատերերի մեկ երրորդը։
Այդ ցանկում երկրորդ տեղը զբաղեցնում է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեն, որտեղ գրանցված է 10.200 միլիոնատեր: Երրորդ տեղում է Նիգերիայի մայրաքաղաք Լագոսը՝ 9.100:
Ընդհանուր առմամբ, Աֆրիկայում ապրում է 163 հազար միլիոնատեր, ովքեր, ընդհանուր առմամբ, ունեն 670 միլիարդ դոլար:
Միլիոնատերերի թիվն ամենից արագ աճում է Գանայի մայրաքաղաք Ակրայում՝ չնայած նրան, որ այժմ այն անգամ հնգյակում ընդգրկված չէ, ասված է զեկույցում։










