Մինչև հիմա հայկական կողմի պատասխանները եղել են միայն պաշտպանողական և ադեկվատ. Արծրուն Հովհաննիսյան
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր Facebook-ի էջում գրառում է կատարել՝ նշելով, որ մինչև հիմա հայկական կողմի պատասխանները եղել են միայն պաշտպանողական և ադեկվատ:
Նա, մասնավորապես, գրել է. «Ադրբեջանական կողմը սեփական ինքնախաբեության փոխարեն ավելի լավ է մտածի սեփական դատարկվող գյուղերի ու լցված դիարանների մասին:
Մինչև հիմա հայկական կողմի պատասխանները եղել են միայն պաշտպանողական և ադեկվատ: Հայկական լրատվամիջոցները ի տարբերություն ադրբեջանականների` կարող են տեսնել, թե որտեղ ինչ է կատարվում»:










