Բայդենը վստահ չէ՝ կկարողանա՞ արդյոք իր ընտանիքը դիմանալ նախընտրական պայքարին

10:28 • 04.09.15

Լուսանկարը՝  Wall Street Journal-ի

 

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը նշել է այն գլխավոր պատճառը, որն իրեն հետ է պահում երկրի նախագահի պաշտոնի համար պայքարին մասնակցելուց, գրում է Wall Street Journal-ը։

 

Քաղաքական գործչի խոսքով՝ իր համար մեկ է, թե քանի մարդ կմասնակցի, որքան գումար կպահանջվի և այլն:



Բայդենն ասել է, որ իր համար ամենակարևոր գործոնն այն է, թե արդյոք ինքն ու իր ընտանիքն էմոցիոնալ առումով բավական ուժեղ կլինեն որդու՝ քաղցկեղից մահանալուց հետո:

 

Հենց այդ պատճառով էլ Բայդենը չի կարողանում հստակեցնել, թե երբ որոշում կկայացնի: Նա նշել է, որ եթե զգա, որ պատրաստ է, ապա առանց տատանվելու կմտնի նախընտրական արշավի մեջ:
 

«Սակայն ես պետք է անկեղծ լինեմ: Չեմ կարող նայել ձեր աչքերին և ասել, որ ես դա կանեմ»,- ընդգծել է գործիչը: