Դամասկոսում հայ է զոհվել

12:36 • 04.09.15

Լուսանկարը՝ nytimes.com-ի 

 

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում երեկ արձակված հրթիռի պայթյունից հայ է զոհվել։


Ինչպես տեղեկացնում է «Բերիո լուրերի» ֆեյսբուքյան էջը, երեկ ահաբեկչական խմբավորումների կողմից հրթիռակոծվել է Ֆարես Խուրի շրջանը։


Արձակված հրթիռի պայթյունից Հալեպ թաղամասում զոհվել է դամասկոսահայ Սարգիս Պարսիկյանը։


Իրավիճակը շարունակում է լարված մնալ նաև Հալեպ քաղաքում։ Այստեղ արդեն ամիսներ շարունակ խմելու ջուր չի մատակարարվում, էլեկտրաէներգիան զգալի խափանումներով է գործում, իսկ համացանցն արդեն մի քանի ամիս է՝ չի գործում։