Երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են նաև Երևանում ու ԼՂՀ-ում. թարմացված

09:28 • 04.09.15

09:55

ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ սույն թվականի սեպտեմբերի 4-ին, տեղական ժամանակով ժամը 08.49-ին (Գրինվիչի ժամանակով` 04.49-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 47.420աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան), օջախի 30 կմ խորությամբ և 5.3 մագնիտուդով երկրաշարժ:


Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ:


Երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում` Վանաձորում (2-3 բալ), Ստեփանավանում, Կապանում (3 բալ), Իջևանում, Նոյեմբերյանում (4 բալ), Չորաթանում (3-4 բալ), Այգեձորում (4-5 բալ) և Երևանում (3-4 բալ):

 


Այսօր տեղի ժամանակով 8:49-ին երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանի Շեքի քաղաքում. նախնական տվյալները Tert.am-ին տեղեկացրեց  ՀՀ ՏԿԱԻՆ-ը:


Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը գրանցվել է  7 բալ, Երևանում՝ 3-ից-4, Լեռնային Ղարաբաղում՝ 4-ից-5:


Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ երկրի Սեյսմիկ ծառայության հանրապետական կենտրոնի տվյալներով՝ հիպոկենտրոնը գտնվել է 13 կմ խորության վրա։