Սանկտ Պաուլի-Բորուսիա Դ. հանդիպմանը ներկա կգտնվի 1000 ներգաղթյալ
Գերմանիա ժամանած շուրջ 1000 ներգաղթյալ ներկա կգտնվի ֆուտբոլային հանդիպմանը «Սանկտ Պաուլի» գերմանական ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների հրավերով:
INTERFAX.RU-ի հաղորդմամբ` Սանկտ Պաուլի-Բորուսիա (Դորտմունդ) ֆուտբոլային հանդիպումը, որը տեղի կունենա Սանկտ Պաուլի քաղաքի «Միլերնտոր» ստադիոնում, անցկացվելու է «Բարի գալուստ, ներգաղթյալներ» կարգախոսի ներքո:
Ակնկալվում է, որ խաղին մոտ 1000 ներգաղթյալ է ներկա լինելու, որոնք գտնվում են փախստականների տեղակայման մոտակա կենտրոններից մեկում:
Խաղի սկզբում ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս գալու ներգաղթյալների երեխաների հետ:
Գերմանիայի իշխանություններն ակնկալում են, որ 2015-ին Գերմանիայում ապաստանի համար հայտ կներկայացնի 800 000 մարդ:










