Գերմանիայում փախստականների ճամբարում հրդեհի հետևանքով 1 մարդ ծանր վիրավորվել է

09:40 • 04.09.15

Գերմանիայի Հեսսեն շրջանում փախստականների ճամբարում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մեկ մարդ ծանր վիրավորվել է, ևս մի քանիսը՝ տուժել։

 

Հաղորդվում է, որ տղամարդը վնասվածքներ է ստացել, երբ դուրս է նետվել 2-րդ հարկից՝ հրդեհից փրկվելու համար։ Մյուս տուժածները բողոքում են թունավորումից, հայտնում է Deutsche Welle-ն։

 

Հրդեհի պահին եռահարկ շենքում եղել է ավելի քան 60 մարդ։ Իշխանությունները նրանց համար նոր կացարան են փնտրում։ Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։ Տարվում է հետաքննություն։