Գվատեմալայի դատարանն արդեն նախկին նախագահին կալանավորելու որոշում է կայացրել
Գվատեմալայի դատարանը երկրի արդեն նախկին նախագահ Օտտո Պերես Մոլինային կալանավորելու որոշում է կայացրել, գրում է korrespondent.net-ը։
Այդ որոշումը կայացվել է նախագահի հրաժարական տալուց մի քանի ժամ անց:
Սեպտեմբերի 1-ին երկրի խորհրդարանը նախագահին զրկել էր անձեռնմխելիությունից՝ թույլ տալով դատախազությանը պաշտոնական մեղադրանք առաջադրել նրա դեմ:
Քննիչները կարծում են, որ նախագահը մասնակցել է երկրի Ազգային մաքսային ծառայությունից միլիոնավոր դոլարներ հափշտակելու գործին։
Ենթադրաբար, Պերես Մոլինան և այլ բարձրաստիճան պետական ծառայողներ կաշառք են ստացել գործարարներից՝ ներմուծված ապրանքների հարկերից ազատվելու համար:
Նախագահն ինքը պնդում է, որ հակաօրինական ոչինչ չի արել:
Երեկ երկրի փոխնախագահ Ալեխանդրո Մալդոնադոն երդվել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար դառնալուց առաջ։










