Հունգարիայի խորհրդարանն օրենք է ընդունել տարանցիկ գոտիների ստեղծման մասին. ԶԼՄ-ներ
Հունգարիայի խորհրդարանը ներգաղթյալների հետ կապված իրավիճակի առնչությամբ ուրբաթ օրենք է ընդունել Սերբիայի հետ սահմանին տարանցիկ գոտիների ստեղծման մասին, հաղորդում է РИА Новости-ն՝ այլ լրատվամիջոցների հղումով։
Հունգարիայի խորհրդարանը նաև խստացրել է սահմանային ցանցի մոտ սահմանն անօրինական անցնելու համար պատիժը: Ընդունված օրենքների համաձայն՝ սահմանային ցանցով անցնելը կամ դրա վնասումը համարվում է քրեական հանցագործություն: Հունգարիայի սահմանի անօրինական հատման համար նախատեսված պատժի ժամկետը կկազմի մինչև երեք տարվա ազատազրկում:
Նոր օրենքը նաև հնարավորություն է ընձեռում ուղղել ապաստան ստանալու դիմումը հենց սահմանային անցակետերից և ենթադրում է դրա պատասխանը ստանալու գործընթացի արագացում:
Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ երկիրը պետք է պաշտպանի իր սահմանները և ապահովի միգրացիայի ոլորտում ԵՄ օրենքների պահպանումը:










