Ղազախստանում լուծարվել է Կոմունիստական կուսակցությունը
Ալմաթիի մասնագիտացված միջհամայնքային տնտեսական դատարանը որոշում է կայացրել Կոմունիստական կուսակցության փակման մասին: Այդ մասին հայտնել է քաղաքային դատարանի մամուլի ծառայության ղեկավար Կուանդըկ Եշիմետը, գրում է gazeta.ru-ն։
«Ղազախստանի արդարադատության նախարարությունը դիմել է դատարան հայցով, որում խնդրել է լուծարել Ղազախստանի Կոմունիստական կուսակցությունը, քանի որ կուսակցության գործունեությունում ստուգումների արդյունքներով հայտնաբերվել են օրենսդրության պահանջների խախտումներ: Դատարանը որոշել է բավարարել Արդարադատության նախարարության հայցը՝ լուծարել «Ղազախստանի Կոմունիստական կուսակցություն» հասարակական միավորումը, և 1982 տենգեի չափով գանձում իրականացնել»,- ասել է Եշիմետը։
Դատարանի որոշումը մտել է ուժի մեջ:










