Լեհաստանի ԱԳՆ-ն նախազգուշացրել է ԵՄ-ում միլիոնավոր ներգաղթյալների հայտնվելու հավանականության մասին
Եվրոպական միությունը պետք է պայքարի պատճառների դեմ, որոնք ներգաղթյալների մեծ հոսքի պատճառ են դարձել, այլ ոչ թե միայն զբաղվի փախստականներին երկրների միջև բաժանելով։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին ասել է Լեհաստանի արտգործնախարար Գժեգոժ Սխետինան։
Նրա խոսքով՝ հակառակ դեպքում ԵՄ-ում կարող են միլիոնավոր փախստականներ հայտնվել։
«Ներգաղթյալների թիվն աներևակայելի է, այդ պատճառով էլ մենք՝ Եվրոպան, չենք կարող պարզապես ուշադրություն դարձնել ներգաղթյալներին տեղավորելու հարցին՝ առանց պարզելու նրանց գալու պատճառները»,-ասել է նա։
Նախարարը նաև հավելել է, որ ԵՄ-ն պետք է մտածի, թե ինչպես կասեցնել անօրինական միգրացիան։










