Ամերիկուհին քիչ է մնացել տապալի դստեր ամուսնության առաջարկությունը՝ սայթաքելով և ընկնելով ավազի վրա (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ-ի Ինդիանա նահանգում կինը գրավել է բոլորի ուշադրությունը՝ դստեր ամուսնության առաջարկության ժամանակ սայթաքելով և բերանքսիվայր ընկնելով ավազի վրա, գրում է Тhe Daily Mail-ը։
Բիլ Դևանին ամիսներ շարունակ պլանավորել է՝ ինչպես ամուսնության առաջարկություն անել իր ընկերուհուն՝ Բրեան Քլարկին, և որոշել է դա անել աղջկա ընտանիքի առաջ:
Նա ընտանիքին հրավիրել է Միչիգան լճի մոտ, որտեղ զույգն ունեցել է իր առաջին ժամադրությունը՝ 2008 թվականին։
Բայց ամեն ինչ այնպես չի ստացվել, ինչպես նախատեսվել էր: Բրեանի մայրը՝ Էվա Քլարկը, միակն է եղել խմբում, ով տեղյակ չի եղել առաջարկության մասին: Նա շփոթվել է, երբ տեսել է, որ Բիլը պատրաստվում է այդ յուրահատուկ պահին:
Բրեանի քույրը, ով նկարահանել է առաջարկության պահը և դա տեղադրել YouTube-ում, կանչել է իր մայրիկին, որպեսզի նա չխանգարի և չհայտնվի կադրում: Էվան քայլել է իր դստեր ուղղությամբ, այնուհետև շփոթված շրջվել դեպի զույգը և սայթաքել՝ բերանքսիվայր ընկնելով ավազի վրա՝ դրանով առաջացնելով ողջ ընտանիքի ծիծաղը։
















