Պուտինը շոյել է Մուռկա կատվին ու լուսանկարվել նրա հետ (տեսանյութ)

20:05 • 04.09.15

Russia Today-ը հայտնում է Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի` Խակասիա կատարած այցի հետաքրքրական մի դրվագի մասին:

Այնտեղ` Կրասնոպոլյե գյուղում, որը տուժել է անտառային հրդեհներից, Պուտինը հանդիպել է տեղացիների հետ:

Նրանցից մեկը Պուտինին հրավիրել է իր կացարան` ներսից տեսնելու: Բնակչի կացարանի սենյակներից մեկում Պուտինը կատվի է նկատել, որին գիրկն է առել, շոյել: Նա նույնիսկ հետաքրքրվել է` ինչ է կատվի անունը: Պարզվել է` Մուռկա...