«Նուբարաշեն» ՔԿՀ–ում դատապարտյալի այցելուի մոտ թմրանյութ է հայտնաբերվել

11:10 • 04.09.15

 

Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն. Կ.-ին կարճաժամկետ տեսակցության նպատակով այցելած ընկերոջ` Գ. Մ.-ի անձնական զննությամբ հայտնաբերել են 18,6 գրամ ընդհանուր քաշով, փաթեթավորված կանաչ բուսական զանգված և 8,3 գրամ ընդհանուր քաշով, հատ-հատ փաթեթավորված 12 դարչնականաչավուն կոշտ զանգվածներ:


Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը, նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի դատապարտյալ  Կ. Ս.-ի համար քաղաքացի Մ. Վ.-ի կողմից բերված հանձնուքի խուզարկությամբ հայտնաբերվել է 9 կտոր խմորեղեն, որոնցից յուրաքանչյուրի շերտերի միջնամասում առկա է եղել սպիտակ դառնահամ փոշեզանգված:
 

Վերոբերյալ զանգվածներն առգրավվել և ուղարկվել են փորձաքննության:   Կատարվում է հետաքննություն: