Բելգիական ոստիկանությունը բեռնատարում սիրիացի փախստականների է հայտնաբերել
Բելգիայի ոստիկանությունը բեռնատարում 14 սիրիացի փախստական է հայտնաբերել, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Փախստականները գտնվել են լեհական պետհամարանիշներով մեքենայի մեջ, որը կայանված է եղել ֆրանսիական Լիլ քաղաքից դեպի բելգիական Անտվերպեն քաղաք տանող Е17 մայրուղու վրա:
«Լեհ վարորդը բեռնատարում աղմուկ է լսել և հաղորդել է ոստիկանությանը: Ոստիկանները բեռնատարի սառնարանային մասում 14 սիրիացի տղամարդու են հայտնաբերել, այդ թվում՝ մեկ անչափահասի»,-հաղորդել է դատախազությունը:
Նշվում է, որ փախստականներն իրենց լավ են զգում:
Ոստիկանությունը ենթադրում է, որ փախստականները բեռնատարում են թաքնվել դեռևս Դյունկերկ նավահանգստային քաղաքում։
Համաձայն պաշտոնական տվյալների՝ 2015 թվականի հունվար-հուլիսն ընկած ժամանակաշրջանում Բելգիայից ապաստան է խնդրել մոտ 12 հազար մարդ, որոնց 66 տոկոսը Սիրիայից, Իրաքից ու Աֆղանստանից եկած փախստականներ են:
Բելգիայում ապաստան խնդրողների ամենամեծ թիվը գրանցվել է մայիս, հունիս և հուլիս ամիսներին:










