Մոսկվայում կկայանա Պուտին-Սարգսյան հանդիպումը. Կրեմլ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 7-ին Մոսկվայում կընդունի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին։
Այդ մասին հաղորդում են Կրեմլից։
«Օրակարգում լինելու են քաղաքական, տնտեսական, մշակութային-հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանը և եվրասիական տարածաշրջանում ինտեգրմանն առնչվող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։










