Պուտինը նշել է՝ որն է Եվրոպայում ներգաղթյալների հետ կապված խնդրի պատճառը
Լուսանկարը՝ rusvesna.su-ի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկում ընթացող Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ հայտնել է, որ Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի պատճառն ԱՄՆ-ի քաղաքականությունն է։
Պուտինը կարծում է, որ ամերիկյան չափանիշների պարտադրումը, հաշվի չառնելով պատմական, կրոնական, ազգային, մշակութային առանձնահատկությունները որոշ շրջաններում, դարձել է ճգնաժամի պատճառ, փոխանցում է forbes.ru-ն։
Պետության ղեկավարը զարմանք է հայտնել՝ ինչպես են ամերիկյան ԶԼՄ-ները քննադատում Եվրոպային ներգաղթյալների հանդեպ չափազանց մեծ դաժանության համար, թեև հենց ԱՄՆ-ն է այդ խնդրի սադրիչը։ Նա նշել է, որ Եվրոպան, «կուրորեն հետևելով ամերիկյան ցուցումներին», շատ է տառապում։










