Պուտինը հրաժարվել է ռինգ դուրս գալ Սթիվեն Սիգալի հետ (լուսանկարներ)
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ռինգ դուրս չէր գա դերասան Սթիվեն Սիգալի հետ, գրում է korrespondent.net-ը:
Պուտինը, Սիգալը և Չինաստանի պետական խորհրդի փոխվարչապետ Վան Յանը միասին այցելել են Ռուսկի կղզու օկեանարիում: Այնտեղ Վան Յանը նշել է, որ Պուտինի և Սիգալի հետաքրքրությունները համընկնում են մարտարվեստի ոլորտում և առաջարկել է նրանց ռինգ դուրս գալ:
«Ես չէի դուրս գա»,- պատասխանել է Ռուսաստանի նախագահը։
Բացի այդ, Վան Յանը հետաքրքրվել է՝ արդյոք Պուտինի էքստրեմալ հոբբիները չեն անդրադառնում նրա առողջության վրա, ինչին Պուտինը ծիծաղել է և ձեռքով թափահարել։
Սիգալը բազմիցս այցելել է Ռուսաստան և հայտարարել Ռուսաստանի նախագահի նկատմամբ իր համակրանքի մասին։
















