ՌԴ-ն ահաբեկչության դեմ պայքարող նոր կոալիցիա կստեղծի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը նախատեսում է ստեղծել ևս մի միջազգային կոալիցիա՝ ահաբեկչության դեմ պայքարի համար, տեղեկացնում է gazeta.ru-ն։
«Մենք, իրոք, ցանկանում ենք կոալիցիա ստեղծել ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի համար: Այդ նպատակով մենք խորհրդակցություններ ենք անցկացնում մեր ամերիկացի գործընկերների հետ»,-պատմել է Պուտինը:
Նա նշել է, որ այդ հարցը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է ԱՄՆ-ի նախագահի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Հորդանանի, Եգիպտոսի իշխանությունների ներկայացուցիչների հետ:
Պուտինը հավելել է, որ աշխատանքներ են իրականացնում քաղաքական և ռազմական ուղղություններով։
Անդրադառնալով ԻՊ-ի դեմ պայքարի համար ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող կոալիցիային միանալու հնարավորությանը՝ ՌԴ Նախագահն ասել է, որ այդ հարցն իրենց օրակարգում չէ:










