Հայտնի ֆուտբոլիստը հազիվ է պրծել մահվանից, երբ սեփական կինը կծել է նրան

22:30 • 04.09.15

Գերմանական «Համբուրգ» ակումբի և Լատվիայի հավաքականի հարձակվող, լատվիացի ֆուտբոլիստ Արտյոմ Ռուդնևը հիվանդանոց է ընկել սեփական կնոջ կծելուց հետո:  

«Դոժդը» հայտնում է, որ ֆուտբոլիստի վնասվածքն այնքան լուրջ է, որ նա բաց կթողնի առաջիկա ընկերական հանդիպումը:

Այլ ԶԼՄ-ներ հայտնում են, որ 27-ամյա ֆուտբոլիստը հազիվ է պրծել մահից և պարզաբանում, որ կնոջ հետ մեքենայով տուն գնալիս է եղել: Նրանք վիճաբանել են: Ինչից հետո կինը փորձել է կծել-պոկել ամուսնու լեզուն: Սակայն ֆուտբոլիստը կարողացել է փախչել ու հասնել հիվանդանոց:

Հայտնի ֆուտբոլիստը գրանցվել է այլ անունով, սակայն բոլորը նրան ճանաչել են, ոստիկանություն են կանչել:

Ֆուտբոլիստը հրաժարվել է նշել վեճի պայքարը: Նրա կնոջը առաջիկայում մարմական վնասվածք հասցնելու մեղադրանք կներկայացվի: