Գյուղապետի որդին հոր ծառայողական ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3-ամյա երեխայի ու հեռացել. Shamshyan.com

10:26 • 04.09.15

Երևանում սեպտեմբերի 3-ին՝ ժամը 19:10-ի սահմաններում, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էրեբունի փողոցի թիվ 16 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 3 տարեկան Տիգրան Հովհաննիսյանին, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

 

Ըստ կայքի՝ վարորդը փախուստի է դիմել, իսկ երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
 

Պարզվել է, որ նշված մեքենան հաշվառված է Արարատի մարզի Սուրենավանի գյուղապետարանի հաշվեկշռում և սպասարկում է գյուղապետ Կարո Կարապետյանին: