Սաակաշվիլին չի ցանկանում Ուկրաինայի նախագահ դառնալ
Ուկրաինայի Օդեսա շրջանի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իրեն չի տեսնում Ուկրաինայի վարչապետի դերում, տեղեկացնում է korrespondent.net-ը։
«Կարծում եմ՝ Ուկրաինայի վարչապետի պաշտոնում այս փուլում պետք է լինի մեկը, որը լավ է հասկանում ֆինանսական հարցերից, մանրամասնորեն գիտի ֆինանսական համակարգը, և միևնույն ժամանակ նա պետք է լինի բարոյական մարդ: Նա պետք է պաշտպանված լինի օլիգարխիկ շահերից: Դա ես ունեմ, սակայն կարծում եմ, որ կան մարդիկ, որոնք ինձնից լավ են հասկանում այդ հարցերից և շատ այլ մանրուքներից»,-ասել է Սաակաշվիլին։
Նա նաև նշել է, որ Ուկրաինայի իշխանությունն ամբողջությամբ կաթվածահար է, և ուկրաինական կառավարության բոլոր մակարդակներում ամբողջական վերագործարկում է անհրաժեշտ։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կայքում միանգամից մի քանի էլեկտրոնային ստորագրահավաք է սկսվել՝ Արսենի Յացենյուկի փոխարեն Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին վարչապետ նշանակելու պահանջով:










