Կալիֆորնիայի քոլեջներից մեկում կրակոցների հետևանքով 1 մարդ է մահացել, 3-ը՝ վիրավորվել
Լուսանկարը՝ Fotolia/ mario beauregard-ի
Մեկ մարդ մահացել, 3-ը վնասվածքներ են ստացել ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Սակրամենտո քաղաքի քոլեջում հնչած կրակոցների հետևանքով, գրում է Корреспондент-ը։
«Միջադեպը տեղի է ունեցել Սակրամենտոյի քոլեջներից մեկում։ Այժմ փակ են բոլոր փողոցները, որոնք տանում են դեպի այդ ուսումնական հաստատություն»,- հայտնել է KCIR հեռուստաալիքը։
Նշվում է, որ դեպքը պատահել է բեյսբոլի խաղահրապարակի հարևանությամբ։
Ոստիկանությունը որոնում է հանցագործին, նրա ինքնությունը դեռևս չի պարզվել։










