Բուլղարիայում Սերբիայի հետ սահմանին մոտ 40 սիրիացի է ձերբակալվել

13:20 • 04.09.15

Բուլղարիայի իշխանությունները հայտնել են Սերբիայի հետ սահմանի մոտակայքում գտնվող անտառում 39 սիրիացու ձերբակալության մասին, հաղորդում է gazeta.ru-ն։

 

«Նրանք փաստաթղթեր չեն ունեցել»,- ասել է Պերնիկի քաղաքապետը։

 

Նա միևնույն ժամանակ նշել է, որ ձերբակալվածներն անցել են նախնական հարցազրույց և անհրաժեշտ գործընթացները նրանց փախստականի կարգավիճակ տրամադրելու համար:

 

Նշվում է, որ բոլոր ներգաղթյալները տեղափոխվել են ոստիկանական բաժանմունք՝ ինքնությունը պարզելու համար: