Ադրբեջանը հաղորդում է «զենքի հետ վարվելու կանոնների խախտման» հետևանքով զոհված զինվորի մասին

15:18 • 04.09.15

Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ տեղեկություն են տարածել, որ ադրբեջանական բանակի զինծառայող Սամիր Օրուջևը զոհվել է հրադադարի խախտման հետևանքով։

 

ԱՊԱ գործակալությունը, սակայն, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, տեղեկացնում է, որ Օրուջևը վիրավորվել էր սեպտեմբերի 3-ին՝ «զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով»։

 

Չնայած զինծառայողին առաջին օգնություն է ցուցաբերվել, նա մահացել է բուժհաստատություն տեղափոխվելու ճանապարհին։

 

Հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն։