Չինաստանում կինը ճաշելիս կուլ է տվել 15-սանտիմետրանոց գդալը
Չինաստանի Յանչժույ քաղաքի բժիշկները կնոջ ստամոքսից 15-սանտիմետրանոց գդալ են հանել, տեղեկացնում է Lenta.ru-ն։
27-ամյա չինուհի Վանի խոսքով՝ ինքը գդալը կուլ է տվել լապշայի հետ։ Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում, սակայն բժիշկները նշում են, որ նման բան դժվար թե պատահմամբ տեղի ունեցած լիներ։
Բժիշկները երկու ժամում կարողացել են բժշկական գործիքների միջոցով դուրս բերել գդալը՝ առանց ներքին վնասվածքներ հասցնելու։
Հունիսի վերջին Չինաստանի Ուհան քաղաքում հոսպիտալացվել էր մի աղջիկ, որի ստամոքսում 14 սանտիմետրանոց գդալ էր հայտնվել։ Ուսանողներից մեկը 22-ամյա աղջկան հրել էր այն պահին, երբ նա պաղպաղակ ուտելիս էր եղել։ Չինուհին բղավել էր և կուլ տվել գդալը։










