Ֆրանսուհին սերֆինգ է վարել բարձրակրունկ կոշիկներով (տեսանյութ)

12:41 • 04.09.15

Ֆրանսիացի պրոֆեսիոնալ մարզուհի Մոդ Լե Կարը սերֆինգ է վարել կարճ սև զգեստով և բարձրակրունկ կոշիկներով, գրում է korrespondent.net-ը: Համապատասխան տեսանյութն աղջիկը հրապարակել է Facebook-ի իր էջում:

 

Լե Կարի խոսքով՝ նա որոշել է նման անսովոր քայլի դիմել, որովհետև գրազ է եկել իր ընկերների հետ: Այդկերպ նա ապացուցել է, որ սերֆինգը կարող է գլամուր լինել։

 

«Ես միշտ երազել եմ պրոֆեսիոնալ սերֆեր դառնալու մասին: Իմ երազանքն իրականացնելու համար ես տիպված եմ եղել լավ աշխատել, և ես շատ հպարտ եմ, որ կարողացել եմ ինձ դրսևորել այս մարզաձևում»,- պատմել է 23-ամյա աղջիկը։

 

Մոդ Լե Կարը սերֆերների միջազգային վարկանշային ցանկում զբաղեցնում է 15-րդ տեղը։