Մեծ Բրիտանիան Սիրիայից լրացուցիչ 1.000 փախստական կընդունի

14:53 • 04.09.15

Մեծ Բրիտանիան Սիրիայից լրացուցիչ 1.000 փախստական կընդունի: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, գրում է ТАСС-ը:

 

«Հաշվի առնելով ճգնաժամի չափը և մարդկանց տառապանքը՝ այսօր ես կարող եմ հայտարարել, որ մենք ավելին կանենք՝ ապահովելով ևս հազար սիրիացի փախստականի բնակեցումը»,- հայտարարել է Քեմերոնը Լիսաբոնում իր պորտուգալացի գործընկեր Պեդրու Պասուշ Կոելյուի հետ բանակցությունների արդյունքներով:

 

Նրա խոսքով՝ դա կարվի ի հավելումն արդեն գոյություն ունեցող քվոտաների, որոնց համաձայն Մեծ Բրիտանիան 5 հազար սիրիացի է ընդունել: