ԱՄՆ-ն մոտ 2000 սիրիացի փախստական ընդունելու պատրաստակամություն է հայտնել
ԱՄՆ-ն պատրաստ է մոտ 2000 սիրիացի փախստական ընդունել։ Այդ մասին հայտնել է Պետդեպի ներկայացուցիչ Մարկ Թոները։
«Մենք հույս ունենք Սիրիայից 1800 փախստական ընդունել մինչև հոկտեմբեր»,- ասել է Թոները։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն մանրամասն ստուգում է բոլոր փախստականներին այդ շրջանից, և ստուգումները կարող են տևել կես տարուց մինչև 2 տարի, փոխանցում է Корреспондент-ը։
Թոները «շատ բարդ» է անվանել Եվրոպայում փախստականների հետ կապված խնդիրը և հույս է հայտնել, որ ԵՄ իշխանությունները կլուծեն այն «մարդասիրության ոգով»։










