Բրազիլիայում փորձել են կողոպտել կնոջը. պարզվել է՝ նա խառը մարտարվեստների վարպետ է (տեսանյութ)

00:11 • 05.09.15

Բրազիլիայում կողոպտիչները հարձակվել են մի կնոջ վրա` հեռախոսը գողանալու նպատակով, սակայն պարզվել է, որ կինը խառը մարտարվեստների մարզուհի է:

Life News-ը հայտնում է, որ հարձակումը ավարտվել է  «Առյուծ սպանողի» գրկման հնարքով: Մարզուհի Մոնիկ Բաստոսը ոտքերով «փաթաթվել» է գողերից մեկին` գրեթե խեղդամահ անելով նրան: Գողը, ի դեպ, օգնության է կանչել իր հայրիկին:

«Հայրիկ, հայրիկ, ոստիկանություն զանգիր, հայրիկ: Աստված, օգնիր: Երդվում եմ առաջ երբեք նման բան չեմ անի, էլ կյանքում չեմ անի: Մեկնումեկդ օգնեք», -  մի կերպ արտաբերում է գողը` տարածված տեսանյութում:

Մարզուհի Մոնիկը հայտնել է, որ մյուս գողը, այնուամենայնիվ ծլկել է` իր հեռախոսով հանդերձ: