Արգենտինան հայտնել է ավելի շատ սիրիացի փախստականների ընդունելու պատրաստակամության մասին
Արգենտինայի վարչապետ Անիբալ Ֆերնանդեսը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ավելի շատ սիրիացի փախստականների ընդունել, որոնք փախչում են հայրենիքում տիրող քաղաքացիական պատերազմից:
Ինչպես հայտնում է BBC-ն` Բուենոս Այրեսի կառավարությունը կհեշտացնի սիրիացիների համար մուտքի պայմանները` անցյալ տարվանից գործող ծրագրի համաձայն:
Ֆերնանդեսի խոսքով` Արգենտինան ազգային ավանդույթի համաձայն` օգնում է բոլորին, ովքեր փախչում են հումանիտար ճգնաժամերից։
ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում պատերազմի սկզբից ի վեր երկրից ավելի քան 4 մլն մարդ է հեռացել: Արգենտինան դեռևս ընդամենը 100 սիրիացու է ընդունել:










