Մարդկանց թույլատրել են «Ֆուկուսիմա-1»-ի հարևանությամբ գտնվող քաղաք վերադառնալ

11:27 • 05.09.15

Ճապոնիայի իշխանությունները չեղարկել են «Ֆուկուսիմա- 1» վթարային ատոմակայանից 20 կմ հեռավորության վրա գտնվող Նարահա քաղաքի տարհանման ռեժիմը։

 

Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, այժմ մարդկանց թույլ է տրվել վերադառնալ քաղաք, քանի որ բնակավայրում ամբողջովին վերացվել են 2011թ. տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի ու ցունամիի հետևանքները։

 

Այսպիսով՝ 7.300 մարդ իր տունը վերադառնալու հնարավորություն է ստացել։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ դեռ հետ վերադառնալու պատրաստակամություն է հայտնել տարհանվածների միայն 10 տոկոսը: