Մերկելի ներկայությամբ արտասված փախստականին բնակության թույլտվություն է տրվել (տեսանյութ)

12:15 • 05.09.15

Անցած ամիս հեռուստաբանավեճի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ներկայությամբ մի դեռահաս փախստական էր արտասվել` պաշտոնյային պատմելով, որ ինքն ու իր ընտանիքը Գերմանիայից արտաքսվելու վտանգի տակ են։

 

Այս հուզիչ միջադեպը լայն արձագանք էր գտել ԶԼՄ-ներում, և այժմ հայտնի է դարձել, որ 14-ամյա պաղեստինցի աղջիկը բնակության թույլտվություն է ստացել երկրի իշխանություններից։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, գերմանական Ռոստոկ քաղաքի իշխանությունները հայտարարություն են տարածել, համաձայն որի դեռահասին ու նրա ընտանիքին թույլ է տրվել ապրել Գերմանիայում մինչև 2016թ. մարտ։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ հեռուստաբանավեճի ընթացքում Մերկելը փորձել էր բացատրել, որ Գերմանիան ի զորու չէ ապաստան տրամադրել բոլոր ներգաղթյալներին: Այս խոսքերից հետո 14-ամյա դեռահասը սկսել էր արտասվել` ստիպելով Մերկելին տեղից վեր կենալ, մոտենալ իրեն ու հանգստացնելու փորձ անել:

 

Տեսանյութը դիտել այստեղ։