Երևանի Սունդուկյան փողոցի բնակարաններից մեկում 74-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել
Սեպտեմբերի 5-ին` ժամը 11:03-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սունդուկյան փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել 1941 թ. ծնված Ա. Չ.-ի դին:










